ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Եկեղեցու շուրջ օղակը սեղմվում է․ Փաշինյանը նոր «տարածքներ» է նվաճում

Եկեղեցու շուրջ օղակը սեղմվում է․ Փաշինյանը նոր «տարածքներ» է նվաճում
20.11.2025 | 10:38

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող պատարագին։

Սա արդեն հինգերորդ եկեղեցական միջոցառումն է, որին նա ներկայանում է վերջին շրջանում։

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որի թեմում էլ գտնվում է նշված եկեղեցին, օրերս Aravot.am-ի հետ զրույցում ընդգծել էր, որ իշխանություն-Եկեղեցի լարված հարաբերությունների հանգուցալուծումը հնարավոր է միայն երկխոսության և համերաշխության միջոցով։

Ավելին, Սրբազանը կարգալուծման հարցում դեմ է քվեարկել Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանին զրկելու որոշմանը՝ հայտարարելով, թե իր դիրքորոշումն առաջնորդվում էր բացառապես Եկեղեցու շահերով և «չի կարող կապվել որևէ քաղաքական օրակարգի՝ ընդդիմության կամ իշխանության հետ»։

Այս հայտարարությունները և Փաշինյանի եկեղեցական այցերի սաստկացումը միանշանակ ցույց են տալիս, որ իշխանությունը շարունակում է ձևավորել իրեն լոյալ կամ առնվազն քաղաքականապես չեզոք հոգևորականների շերտ։

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք։

Արդյունքում՝ Եկեղեցու ինստիտուցիոնալ թուլացման և Մայր Աթոռի շուրջ ճնշումների «աշխարհագրությունը» ընդլայնվում է, իսկ մեթոդները՝ խորանում։

Այս պայմաններում առավել լեգիտիմ է դառնում մեկ կարևոր հարցադրում․

Ինչու՞ է Մայր Աթոռը շարունակում լռել և չի կատարում հասարակության հետ բաց, ուղղակի և նախաձեռնողական հաղորդակցության քայլեր։

Խոսքը ոչ թե իշխանության հետ առճակատման մասին է, այլ Մայր Աթոռի՝ իր հավատացյալների հետ կապի խորացման, նրանց հոգևոր և բարոյական սպասումներին արձագանքելու, որպես ազգային ինստիտուտ՝ իր դերակատարությունն ուժեղացնելու մասին։

Երբ իշխանությունն ամեն օր խորացնում է իր «եկեղեցական» օրակարգը, լռությունն այլևս չի կարող դիտվել արդյունավետ պաշտպանական դիրք։

Եկեղեցու ուժը միշտ եղել է ոչ միայն ավանդույթների, այլ նաև հասարակության հետ ազնիվ, հստակ և վստահելի հաղորդակցության մեջ։

Այսօր, առավել քան երբևէ, Մայր Աթոռն իշխանության հակաեկեղեցական կամպանիային ասիմետրիկ պատասխան տալու անհրաժեշտություն ունի:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ